Հայկավան-Ողջի ավտոճանապարհին հայտնաբերվել է հակատանկային ական. տարածքը սահմանազատված է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ական

Ապրիլի 16-ին՝ ժամը 19:44-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղից դեպի Ողջի գյուղ տանող ավտոճանապարհին՝ ավազի հանքերի մոտակայքում, հայտնաբերվել է ական: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հայկավան-Ողջի ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ ձորակում, հայտնաբերվել է У-TM-62П3 տիպի հակատանկային ական:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ժամը 20:48-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն: