Ապրիլի 22-ը կլինի աշխատանքային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

աշխատանքային

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել։ Ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր: Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Ապրիլի 21-ին հայ ժողովուրդը նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, որը Հին և Նոր կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը:

ՀՀ նախորդ կառավարությունը տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանում էր ոչ աշխատանքային՝ դրա փոխարեն աշխատանքային օր սահմանելով հաջորդող շաբաթ օրը: