Խոշոր ավտովթար Արարատի մարզի՝ «գլխառադ արված» ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Վթար

Այսօր՝ ապրիլի 17-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Opel Zafira մակնիշի 34 GA 936 համարանիշի, Jeep մակնիշի 71 AՏ 171 համարանիշի, Opel Combo մակնիշի 35 XG 339 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով 2 Opel-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի հիվամդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Էվինյանը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար և ճանապարհի թերի ու «գլխառադ» կառուցման պատճառով ամեն անգամ ավտովթարներ են տեղի ունենում, այդ թվում՝ ողբերգական։

Վերջին խոշոր ավտովթարի ժամանակ դեպքի վայր էր ժամանել նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ով տեղում մասնագետների հետ զննելով վայրը՝ ընդունել էր, որ աշխատանքները կատարվել են թերի ու խոստացել էր, որ կարճ ժամանակում թերությունը կվերացվի, սակայն եղավ այն, ինչ լինում է՝ նարարության չինովնիկները եկան, նկարվեցին, ամպագոռգոռ ու սին խոստումեր տվեցին ու ինչպես հայտնի՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմում է, «փախան Փարիզ»։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: