Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի բռնկման հավանական պատճառը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

հրդեհ

Le Parisien-ը հայտնում է, որ Ֆրանսիայում ոստիկանության մասնագետները հնարավոր են համարում, որ Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման պատճառը էլեկտրականության հետ կապված խնդիրն է։ Ըստ պարբերականի` հրդեհը սկսվել է տաճարի սայրից։ 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ մտադիր են 5 տարվա ընթացքում վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը:

«AXA» ապահովագրական ընկերությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ պատրաստ էր 10 միլիոն եվրո հատկացնել տաճարի վերականգնման աշխատանքների համար։