Վարդենիսը չի՛ ընկնելու, հիմա ճամփան բացում ենք, կհավաքվենք, մեր պահանջները գրավոր կներկայացնենք ԱԺ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Վարդենիսը չի՛ ընկնելու, հիմա ճամփան բացում ենք, կհավաքվենք, մեր պահանջները գրավոր կներկայացնենք ԱԺ։ Այսօր այս մասին Վարդենիսում կազմակերպված բողոցի ցույցի ավարտին ասացին ճանապարհը փակած վարդենիսցիները, ովքեր վաղ առավոտից իրենց մտահոգություններն էին հայտնում անձնագրային ծառայության օպտիմալացման վերաբերյալ, որով կստեղծվի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

«Այո՛, հիմա ճանապարհը բացում ենք՝ հասկանալով, որ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունք կա։ Էսօր Վարդենիս համայնքում բոլոր 36 գյուղերից կահավաքվենք, մեր պահանջները գրավոր նորից կներկայացնենք Ազգային ժողով, թող մեր հարցը քննարկեն ու լուրջ պատասխան տան՝ ի նպաստ մեր ժողովրդին, Վարդենիսին, եթե ոչ՝ ըմբոստանալու ենք։ Վարդենիսը չի ընկնելու, չի ծնկելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ