Ադրբեջանի ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում հակահայկական էջ է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

թվիթեր

Ադրբեջանի արտգործնախարարությունը թվիթերյան միկրոբլոգում հակահայկական էջ է ստեղծել («Armenian Occupation Watch»), որը պարունակում է Արցախում «ապօրինի» գործունեության մասին տեղեկություններ:

«Թրենդ» գործակալությունը գրում է, որ էջում հրապարակվում են իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ, որոնք ներգրավվել են ադրբեջանական տարածքներում տնտեսական ու այլ բնույթի գործունեության մեջ։ Թվիթերյան միկրոբլոգում հրապարակվել են նաև տեղեկություններ օտարերկրյա անձանց կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման դեպքերի մասին:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ իրենք պայքարում են «երկրի ինքնիշխանությունը կասկածի տակ դնող ցանկացած գործունեության» դեմ: