Խանի հազարավոր կողմնակիցներ փակել են մայրուղիները՝ բողոքելով Պակիստանի ընտրությունների արդյունքի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

1130123

Պակիստանի բանտարկված նախկին վարչապետ Իմրան Խանի հազարավոր կողմնակիցներ և այլ քաղաքական կուսակցությունների անդամներ փակել են երկրի առանցքային մայրուղիները և սկսել մեկօրյա գործադուլ՝ բողոքելով անցյալ շաբաթ կայացած ընտրություններում ենթադրյալ ընտրակեղծիքների դեմ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «France 24»-ը։

Ըստ հրապարակված վերջնական տվյալների՝ Խանի աջակցությունը վայելող թեկնածուներն ավելի շատ տեղեր են ստացել խորհրդարանում, քան քաղաքական կուսակցությունները, որոնք նրան իշխանությունից հեռացրին մոտ երկու տարի առաջ:

Այդուհանդերձ, ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ստացել, ուստի նրանք ստիպված կլինեն բանակցություններ վարել կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ։ Նոր խորհրդարանն ընտրելու է երկրի հաջորդ վարչապետին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ