Տեսել ենք հիմքեր, որ Քոչարյանը նախաքննության ավարտից հետո մնա կալանքի տակ. գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործին՝ նշելով, որ տեսել են հիմքեր, որ նախաքննության ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահը մնա կալանքի տակ։

«Դրանով պայմանավորված՝ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, վերջերս նաև վերաքննիչ դատարանում քննարկվեց բողոքը, որտեղից ակնհայտ էր՝ մենք կարծում ենք, որ դեռևս պահպանվել են կալանքի հիմքերը»,- ասել է գլխավոր դատախազը։

Անդրադառնալով Քոչարյանի պաշտպանների պնդմանը, թե Մարտի 1-ի գործը ջուր է և պետք է «Յոթի գործը» վերաբացել, Արթուր Դավթյանն արձագանքել է․

«Պաշտպանական կողմն ասում է, որ դատախազները 2009 թվականին որոշում են կայացրել այն ժամանակ գործող 300 հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել այդ յոթ անձանց նկատմամբ այն պատճառաբանությամբ, որ 2009 թվականին կատարված օրենդրական փոփոխության արդյունքում սահմանադրական կարգի տապալման հոդվածն,իբր, դիտարկվել է որպես պատասխանատվությունը խստացնող օրենք։ Առիթի դեպքում այդ որոշումը կներկայացվի հանրությանը, և կխնդրեմ, որ հենց իմ գործընկեր փաստաբանները մատնշեն, թե այդ որոշման մեջ որտե՞ղ է այդպիսի բան գրած»,-ասել է Դավթյանը՝ հավելելով, որ նոր օրենքը ոչ մի կերպ պատասխանատվությունը խստացնող չէ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս