Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News

Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Եվրոպական խաղերի մասնակիցների կազմում փոփոխություն կլինի, և կփոխվի ներկայիս թիմը: Բայց հիմա չեմ հայտարարի կազմը: 60 կգ քաշային կարգում մրցակցություն է սպասվում: Իսկ մնացած քաշային կարգերում հետագայում կկողմնորոշվենք: Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերին»,-ասաց մասնագետը:

Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնեն մարզիկներ 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ և 97 կգ քաշային կարգերում:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ  4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու: