Պռոշյանի նախկին գյուղապետի սպանության գործով կան նոր տեղեկություններ․ ՀՀ գխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձեռք են բերել որոշակի նոր տեղեկություններ, որոնք քրեական գործով ստուգման անհրաժեշտություն ունեն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների հետ, որոնք պահանջում են բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը։

«Դրանով պայմանավորված իմ հանձնարարությամբ ակտիվացել են ինչպես քննչական գործողությունները, այնպես էլ հատկապես օպերատիվ հետախուզական միջոցառումները»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազության առջեւ  ապրիլի 2–ին ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են արել՝ պահանջելով բացահայտել Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը, ինչպես նաեւ՝ հանդիպում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Դատախազի հետ հանդիպումից հետո ՀՅԴ-ականները հայտարարել էին, որ դատախազը խոստացել է իր անմիջական հսկողության տակ պահել գործի ընթացքը եւ առաջիկա 10 օրվա ընթացքում՝ կոնկրետ գործողություններ իրականացնելուց հետո, կրկին հանդիպել, քննարկել։