Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը․ Նախարարը հանձնարարականներ է տվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News

ՊՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 17-ին կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, հայտնում են հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել են ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել մի շարք վարչությունների և ծառայությունների պետեր:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին