Այսօր ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել․

 «Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի: Օղակաձեւ այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ եւս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի: Ավելի մանրամասն՝ քիչ անց»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սրճարանները ապամոնտաժելու ու մայրաքաղաքի կանաչ գոտին ընդարձակելու գործընթացը քաղաքապետարանն սկսեց օպերային հարակից տարածքի սրճարաններից: 
 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս