Կոտայքի մարզում բախվել են Skoda-ն և КамАЗ-ը․ կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

Ապրիլի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 23.5 կմ հատվածում բախվել են КамАЗ մակնիշի 372 ԼՏ 61համարանիշի և Scoda մակնիշի 836604 AՍ տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Էրեբունի բժշկական կենտրոններ։

1

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածերն ասել են, որ վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, ինչպես նաև այդ պահին նշված վայրով անցնող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզաին քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները, որոնք փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ դուրս են բերել ավտոմեքենայից վիրավորներին։ Աղբյուրը նաև նշում է, որ վթարի մեղավորը եղել է Skoda-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային մասով բախվել КамАЗ-ին։

Փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

1

Տեսանյութեր

Live

Լրահոս