Մենք օրենք չենք կարող գրել, ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը բերել խորհրդարան․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա իր զարմանքը հայտնեց, որ մի կողմից կա գործընկերներ, որոնք ընդդիմություն եղած ժամանակ այլ բան են ասել, այսօր այլ բան, դա դեռ այլ հարց է, բայց որ քաղհասարակությունից եկածներն են նույնը կրկնում այն դեպքում, երբ այդ ՀԿ-ները միշտ լոբբինգ են արել, որ անվտանգության սեկտորը պետք է գա խորհրդարանական վերահսկողություն, և մինչև այսօր էլ այդ կարծիքի են, դա արդեն զարմանալի է։  

Մարուքյանն անդրադարձավ Լիլիթ Մակունցի առաջարկին՝ մշակել օրենք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունն էլ գան Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանին, որ այդ մարմինների վերահսկողության հարցը լուծեն, մյուս կողմից էլ ԼԿ-ի առաջարկն անհնար որակելուն՝ հիմնավորելով, թ ՀՀ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս․

«Այ սիրելի գործընկեր ջան, Սահմանադրությունը թույլ չի տալիս, միայն մեր այս առաջարկած տարբերակով է դա հնարավոր անել, մենք օրենք չենք կարող գրել և այդ մարմիններին բերել խորհրդարան։ ԱԺ լիազորությունները հստակ սահմանված են Սահմանադրությամբ և չենք կարող նոր լիազորություններ սահմանել օրենքներում, չենք կարող օրենք ընդունել և նրանց բերել, կարդացեք ՀՀ Սահմանադրությունը»։

Մարուքյանը նշեց, որ իրենք ընդամենն առաջարկում են նախկին համակարգը, որն այս իշխանությունները չեն ստեղծել, վերափոխել, և այն, ինչ նշում են նպատակահարմարության ու արդյունավետության մասին, դա նախորդներից էլ են լսել։  

«Այս ելույթները, որ դուք ասում եք, եղել են. Շարմազանովը, Աշոտյանը, Հրայր Թովմասյանը ասել են, դա լսել ենք, հիմա նույն բանը դուք եք եկել, ասում, մի՛ արեք, պարզապես մի՛ արեք»։

Մարուքյանը նաև նշեց, թե ասում են, որ իրենք իրենց կուսակցականներին չեն տեղավորում պաշտոններին, ինչպես նախկինում էր։ «Լու՞րջ եք ասում, այս պահին երկու անկախ հանձնաժողովի նախագահի թեկնածու է խորհրդարանին ներկայացված՝ մեկը կրճատվող գյուղնախարարի պաշտոնակատար է, մյուսն էլ նախարարի պաշտոնակատար է, բա ո՞ւմ թիմակիցների եք ներկայացնում, նոր տեղեր եք գտել՝ տեղավորում եք»,-ասաց նա։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս