Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News

Ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:

Նորաբաց «Աբովյան» մասնաճյուղն իր դռները բացեց հաճախորդների առջև Կոտայքի մարզում, ք. Աբովյան, Սահմանադրության հրապ. 7/2 հասցեում: Այն Բանկի թվով յոթերորդ մասնաճյուղն է մարզային ցանցում, որն  աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: «Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղում մինչև 2019թ. հուլիսի 31-ը ներառյալ:

«Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

• նոր իրավաբանական անձանց համար հաշիվ բացելու դեպքում.
 Օնլայն Բանկինգ/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
 Business տեսակի քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
 Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

• նոր ֆիզիկական անձանց համար  հաշիվ բացելու դեպքում.
 Օնլայն Բանկինգ/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
 մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

«Աբովյան» մասնաճյուղի տարածքում  տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի միջոցով  կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բոլոր բարենպաստ պայմանները:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

1
1
1

 

1
1
1
1
1
1