Գարիկ Մարտիրոսյանը՝ Արմեն Սարգսյանի գլխարկով․ ՀՀ նախագահը լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

գլխարկ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հյուրընկալել է հայտնի ռուսաստանաբնակ հայ շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին: Այդ մասին նախագահը գրառում է արել «Ինստագրամ»-ի իր էջում՝ հրապարակելով իր և Գարիկի լուսանկարը:

«Հյուրընկալել եմ հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանին»,- նշված է ՀՀ նախագահի էջում:

Լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանը կրում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ զինանշանով գլխարկը: