Ինչ իմանայի, որ Սահմանադրություն կարդալու հորդորս երկրաշարժ կառաջացնի պատգամավորների մոտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News

Գևորգ Պետրոսյան

Ինչ իմանայի, որ Սահմանադրություն կարդալու հորդորս երկրաշարժ է առաջացնելու առանձին պատգամավորների մոտ, Facebook-յան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

«Ինչ իմանայի...

Չէ, ամենևին էլ սիրված հայտնի երգը նկատի չունեմ...

Ինչ իմանայի, որ Սահմանադրություն կարդալու հորդորս երկրաշարժ է առաջացնելու առանձին պատգամավորների մոտ:
Լավ, ես չեմ հասկանում, թե էտ ինչ՞ եմ հորդորել, որ ըտենց խառնվել են իրար: Կարող ա՞ ասել եմ՝ որ, որպես տնտեսական հեղափոխության առաջին քայլ, Մալդիվյան կղզիները պարանով քաշեք-բերեք Հայաստան:

Ընդամենը հորդորել եմ (քանի որ Սահմանադրության տեքստը խեղաթյուրվեց օրենքի նախագծի հարակից զեկուցող «իմքայլականի» կողմից) Ազգային ժողովի թիվ մեկ ամբիոնից ելույթ ունենալուց առաջ կարդալ օրենքը...

Այ հիմա եմ հասկանում, որ առանձին պատգամավորների համար հիշյալ հանգստավայրը պարանով Հայաստան բերելն ավելի դյուրին գործ է, քան իր երկրի Սահմանադրությունն ընթերցելը...
Կներեք, տաքսին սպասում է, ես գնացի)))...», - գրել է Գևորգ Պետրոսյանը։