Հայտնաբերվել են «Տրամադոլ» «Մեթադոն» և «Կոդեին» տեսակի թմրանյութեր պարունակող դեղահաբեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությանհ ետևողական միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք փորձեր։ Մասնավորապես, վերջին օրերին բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք: Արդյունքում՝ հայտնաբերվել են մոտ 40 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» և մեկ գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց:

Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնւց, իրականացված բացահայտումների շրջանակում հայտնաբերվել են «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող 427 դեղահաբ, «Մեթադոն» և «Կոդեին» տեսակի թմրանյութեր պարունակող դեղահաբեր (14 հատ) և «Սուբոտեքս» թմրանյութին նմանվող 40 դեղահաբ: