Պառավաքարում շունը նույն օրը կծել է 7 տարեկան երեխայի և զինվորի, ապա սատկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

շուն

Տավուշի մարզի Պառավաքար համայնքում արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։ Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Տուժածներից մեկը 7տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)։ Վերջիններս ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։

Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` շան գլուխը հետազոտելու համար։