Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո կարող է փակվել 6 տարով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News

notredame

Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է հրդեհից հետո վեց տարով դռները փակել բոլոր այցելուների համար: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տաճարի վանահորը:

Այս մասին հոգևորականը չորեքշաբթի հայտնել է տեղի ձեռնարկատերերի հետ հանդիպմանը: Վանահայրը մատնանշել է, որ տաճարի մի մասը շատ է վնասվել հրդեհի հետևանքով, սակայն չի մասնավորեցրել, թե ինչի մասին է խոսքը:

Նա նաև նշել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ է աշխատելու տաճարի 67 հոգանոց անձնակազմը պատմամշակութային կոթողի վերականգնման ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ տաճարը կվերականգնվի հինգ տարում: Տարբեր ընկերությունների և մարդկանց նվիրաբերությունների շնորհիվ 1 մլրդ եվրո է հավաքվել Աստվածամոր տաճարի վերակառուցման համար: