ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Չնայած այն հանգամանքին, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում՝ չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի կոչերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից միջազգային հանրությանը մոլորեցնելը հիասթափեցնող է։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի հայտարարությունները։
«Ինչ վերաբերում է Փաշինյանի այն կարծիքին, թե «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին չի աջակցում միջազգային հանրությունը», ինչպես երևում է, վարչապետը հայտարարում է ոչ թե Ադրբեջանի տարածքների նկատմամբ անհիմն հավակնությունների, այլ գործողությունների անհիմն լինելու մասին, որոնք շարունակվել են միայն այն պատճառով, որ դրանք աջակցություն չեն ստանում միջազգային հանրության կողմից։
Սա ևս մեկ անգամ անուղղակիորեն ապացուցում է, որ հայկական կողմի պնդումները դեռ շարունակվում են։ Այս առումով «Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում արտացոլված մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները պետք է վերացվեն»»,-ասել է նա։
--00—ՅՄ