Արմեն Բորիսովիչը յուրացնելու ոչինչ չուներ․ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Ջիգարխանյան

40-ամյա դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կրկին հերքել է մեղադրանքները, թե կողոպտել է նախկին ամուսնուն՝ Արմեն Ջիգարխանյանին եւ յուրացրել նրա անշարժ գույքը։ Նա պնդում է, որ ունեցվածքը ձեռք է բերել նախքան դերասանի հետ ամուսնությունը, որն այնպիսի ֆինանսական վիճակում էր, որ «յուրացնելու ոչինչ չկար»։

«Ամբողջ անշարժ գույքն իմ կողմից ձեռք է բերվել մինչ ամուսնությունը։ Իմ նկատմամբ 4 կամ 5 ստուգում է անցկացվել քննչական կոմիտեում եւ ոստիկանությունում. ես փաստաթղթերով հաստատել եմ իմ եկամուտները, ծնողներիս եկամուտները եւ խնայողությունները, եւ Արմեն Բորիսովիչին մերժել են քրեական գործ հարուցել։ Բացի այդ՝ Արմեն Բորիսովիչը յուրացնելու ոչինչ չուներ։ Նախորդ կնոջից ամուսնալուծության պահին նա Արբատում կես բնակարան ուներ։ Իր եկամուտներով նա հիմնականում պահել է կնոջը, որը վերջին 20 տարիների ընթացքում ապրել է Ամերիկայում եւ չի աշխատել»,- «Дни.Ru»-ին տված հարցազրույցում նշել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Դաշնակահարուհին զայրացած է եւ խոստովանում է, որ հաճույքով դատական հայց կներկայացներ վաճառված լրագրողների դեմ, որոնք կեղտոտ բամբասանքներ են տարածում, ափսոս որ Ռուսաստանում պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին օրենսդրությունը չի աշխատում, այդ պատճառով ինքը ստիպված է համակերպվել լրատվամիջոցներում հայտնվող մտացածին տեղեկությունների հետ։

«Ես նախկինում եւս լսել եմ, որ պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին օրենքը մեզ մոտ չի աշխատում։ Անձամբ համոզվեցի դրանում։ Հավանաբար ինչ-որ մեկը կարծում է, որ մեր քաղաքացիներն արժանի չեն դրան։ Բայց եթե ինքներս չենք գնահատում մեզ, ով կգանահատի եւ կհարգի մեզ»,- նշել է նա։

1
1