ԱՄՆ կոնգրեսականների ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին դիմավորել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահներ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի (Հս. Կարոլինա) և կոնգրեսական Վերն Բուքանանի (Ֆլորիդա) ղեկավարած կոնգրեսական պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել գործակցելու Ազգային ժողովի գործընկերների, ինչպես նաև գործադիր իշխանության և քաղաքացիական հասարակության հետ: Պատվիրակության առաջին կանգառն Էջմիածնում էր: