Մոնրեալի քաղաքապետարանը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

Մոնրեալի քաղաքապետարանը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։   «Քաղաքային խորհրդի նիստում ընդունված փաստաթղթում ասվում է, որ նախաձեռնությունը կոչված է 20-րդ դարի պատմության մեջ առաջին ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելուն», — գրում է  հայ-կանադական «Horizon Weekly» շաբաթաթերթը։

Նշվում է, որ Կանադայի մեծությամբ 2-րդ քաղաքի իշխանությունները Մոնրեալի բնակիչներին կոչ են արել ապրիլի 24-ին իրենց համաձայնությունը հայտնեն  ավելի քան 50 հազ հայկական ծագումով համաքաղաքացիներին, որոնց մեծ մասը ցեղասպանությունը վերապրածների հետնորդներն են։

Ապրիլի 24-ը Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու փաստաթուղթը ստորագրել է  Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտեն։