Արսեն Թորոսյանը Դուբլինում կմասնակցի ծխախոտի դեմ պայքարին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիայի Հանրապետությունում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱՀայկական պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ծխախոտից ազատ երեխաներ (Tobacco Free Kids) կազմակերպության համատեղ ջանքերով կազմակերպվելիք ծխախոտի դեմ պայքարին նվիրված ճանաչողական այցին: