Իրաքը Թուրքիայի տարածքով միացված կլինի միջազգային առևտրային ցանցին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ֆ

Իրաքի իշխանությունները 2023-ի մայիսին հայտարարել էին, որ ավարտին է հասցվում Իրաքի հարավում գտնվող թունելի շինարարական աշխատանքների 60%-ը։ «Զարգացման ուղի» ծրագրի շրջանակներում թունելը կապահովի ծովային և ցամաքային կապ։

Նշվում է, որ այդ թունելի միջոցով Իրաքը Թուրքիայի տարածքով միացված կլինի միջազգային առևտրային ցանցին։ Ակնկալվում է, որ թունելը, որը Պարսից ծոցը Թուրքիայի սահմանին կապող ցամաքային գծի և երկաթուղի հիմնելու նախագծի մաս է կազմում, կարևոր բեռնափոխադրող գիծ կլինի Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև ապրանքաշրջանառության իրականացման համար։

Նշվում է, որ թունելի երկարությունը կազմում է 2440 մետր, իսկ ծովի տակ գտնվող հատվածի երկարությունը 1260մ։ Այս նախագիծն առաջինն է Իրաքում և Մերձավոր Արևելքում ու թունելի ամենակարևոր խնդիրն է միացնել Բասրայի Ֆաո և Ում Քասր նավահանգիստները «Զարգացման ուղի»  ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել է Բաղդադում տեղի ունեցած  համաժողովում, որին մասնակցել են Բահրեյնի, Հորդանանի, Իրանի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Թուրքիայի պատվիրակությունները։ Նշվում է, որ «Զարգացման ուղի» ծրագիրը ավարտին կհասցվի  2029-ին։
 

Աղբյուրը՝ Ermenihaber

--00—ՍՊ