Մոսկվայի հայկական համայնքը կպաշտպանի Վլադիմիր Պուտինի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

դդ

Մոսկվայի հայ համայնքը առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: Այդ մասին հայտնել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Նավոյանի կարծիքով՝ փոփոխվող միջազգային հարաբերությունների պայմաններում Պուտինը այն թեկնածուն է, որ առավել հարմար է Ռուսաստանի և ամբողջ աշխարհի ազգային շահերից և ռազմավարական ապագայից բխող չափանիշներին։

Հիշեցնենք՝ ՌԴ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի մարտի 17-ին:  Կպայքարի չորս թեկնածու՝ «Նոր մարդիկ» կուսակցության թեկնածու, գործող ղեկավար Վլադիսլավ Դավանկովը, գործող նախագահ, ինքնառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին և ՌԴ Կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը։ 

--00—ՍՊ