Փարիզի կենտրոնում բազմահարկ շենք է հրդեհվել, տուժածներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ֆֆ

Փարիզի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Փարիզի 12-րդ թաղամասում գտնվող Լիոնի փողոցում հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքներում ներգրավվել է մոտ 40 միավոր տեխնիկա և 120 հրշեջ»,- ասված է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ։

Հրդեհը բռնկվել է հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում։ Հրշեջ-փրկարարները օգնություն են ցուցաբերել չորս անձի, ովքեր հայտնվել են արտակարգ իրավիճակում։

--00—ՍՊ