Արենիում բացված գաստրոբակը համայնքն ավելի գրավիչ կդարձնի զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում ապրիլի 17-ին տեղի է ունեցել գաստրոբակի  պաշտոնական բացման արարողություն, որը կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀայաստանումՌԴ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գաստրոբակերի հայեցակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2018 թվականին։ Անցած տարի գաստրոբակեր են բացվել Տավուշի և Արագածոտնի մարզերում:

Գաստրոբակերը յուրաhատուկ զբոսաշրջային վայրեր են, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսել հայկական ուտեստներ, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին և շփվել տեղի բնակիչների հետ:

Նախարար Սուրեն Պապիկյանն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին`  Հայաստանի գյուղական համայնքներում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հայեցակարգը կյանքի կոչելու համար և նշել, որ այս անգամ արդեն Արենիում գաստրո բակի կառուցումը ևս մեկ նշանակալի   նախադեպ կարող է հանդիսանալ Հայաստանի մյուս համայնքների համար։

«Մենքշահագրգռված ենք Հայաստանի գյուղական համայնքներում տուրիզմի զարգացմանհեռանկարով , և գաստրո բակերի մշակույթի ներդրումը հիանալի հնարավորություն է այնկյանքի կոչելու համար։ Գյուղական համայնքների կոլորիտային առօրյան նման նախադեպովներկայանալի դարձնելը լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի մեր համայնքները և՛բնակիչների, և՛ զբոսաշրջիկների համար դառնան ավելի գրավիչ, տեսանելի ու, իհարկեհետաքրքիր»,- ասել է նախարարը։

«Ես հույս ունեմ, որ գաստրոբակը կհետաքրքրի բազմաթիվ զբոսաշրջիկների և կդառնա նրանցսիրված վայրերից մեկը, որտեղ նրանք կզգան հայկական շունչն ու տրամադրությունը», - իր խոսքում նշել է Հայաստանում ՌԴ  դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը:

«Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ և ազդարարել գաստրոբակի բացումը: Լիահույս եմ, որզբոսաշրջիկներն այստեղ կվայելեն հայկական ավանդական ուտեստներ, կծանոթանան տեղիմշակույթին և անպայման կվերադառնան նոր հիշողությունների ակնկալիքով: Բակիամենակարևոր գործառույթներից է ձևավորել մշակույթ տեղական համայնքներում և ոգևորելտեղի բնակիչներին` վերածել զբոսաշրջությունը եկամտի կայուն աղբյուրի: Այս յուրատեսակբակի հիմնումը կարևոր քայլ է այդ ուղղությամբ», - ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն աջակցում է Հայաստանիգյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակներիհամար  զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի առաջնային խնդիրներից է կրթել ևներգրավել տեղական համայնքներին՝ քաջալերելով նրանց մշակել նոր լուծումներզբոսաշրջիկներին գրավելու համար: