ԵՄ-ն Ուկրաինային մարդասիրական՝ 75 մլն եվրոյի օգնություն կտրամադրի

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ֆֆ

 

Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային և Մոլդովային 2024 թվականի համար մարդասիրական օգնություն հատկացնելու մասին՝ 83 մլն եվրոյի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հակաճգնաժամային կառավարման անդամ Յանեզ Լենարչիչի հայտարարությունը:

«2024 թվականին ԵՄ-ն կտրամադրի 75 միլիոն եվրո մարդասիրական օգնություն Ուկրաինային և 8 միլիոն եվրո՝ Մոլդովային։  Եվ մենք կշարունակենք ուշադիր հետևել տեղերում փոփոխվող կարիքներին, որպեսզի արձագանքենք ամենահրատապ հումանիտար խնդիրներին», - հայտարարել է Յանեզ Լենարչիչը։  

Եվրահանձնաժողովի կոմյունիկեում պարզաբանվում է, որ Ուկրաինայի համար 75 մլն եվրո է հատկացվել անհետաձգելի օգնության տրամադրման, այդ թվում՝ հիմնական կարիքների հասանելիության համար, ինչպիսիք են կացարանը, պաշտպանության ծառայությունները, խմելու ջուրը, կրթությունը և առողջապահությունը:

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։