Ռուսական բանակն այնպիսի պայման էր ստեղծել, որ հակառակորդին այլ բան չէր մնում, քան քաոտիկ նահանջելը

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

аа

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Ավդեևկայի գրավման գործողությունն անցել է նվազագույն կորուստներով: 

Միևնույն ժամանակ, Շոյգուի խոսքով, ռուսական բանակն այնտեղ այնպիսի պայմաններ է ստեղծել, որ հակառակորդին այլևս այլ բան չի մնացել, քան քաոտիկ նահանջելը․ «Դա փախուստ էր՝ բառի բուն իմաստով։ Հակառակորդի զգալի հատված գերի է ընկել, զենքեր են թողել, շատ վիրավորներ ունեն»,-ասել է Շոյգուն։ 

Հիշեցնենք՝ Ավդեևկայի ամբողջական գրավման մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է դեռ փետրվարի 17-ին։ 

--00—ՍՊ