Հրազդանի կիրճում բախվել են ВАЗ 21214-ը և Opel Vectra-ն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

Ապրիլի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Խոստիկյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 022 XX 01 համարանիշի և Երևանի բնակիչ, 61-ամյա Ստեփան Բաբայանի վարած Opel Vectra մակնիշի 35 QP 324 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Niva-ն կողաշրջվել է, և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վաւյր ժամանած ոստիկանները, քննիչներն ու քաղաքացիները ավտոմեքենան դարձի են բերել և նշված ավտոմեքենաները տեղափոխել անվտանգ վայր:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: