Ադրբեջանն օգնում է Ուկրաինային վերականգնել էլեկտրամատակարարումը, օգնություն են ուղարկել

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ff

Ադրբեջանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Ուկրաինա։

Այն ներառում է ավելի քան 670 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 26 տրանսֆորմատոր և այլ սարքավորումներ:

Ադրբեջանն օգնում է Ուկրաինային վերականգնել պատերազմի հետևանքով տուժած շրջանների էլեկտրամատակարարումը:

Հիշեցնենք՝ դեռ 2023 թվականի հուլիսին Ադրբեջանը 7,6 մլն դոլարի մարդասիրական օգնություն էր ուղարկելօ Ուկրաինա։

--00—ՍՊ