ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

dd

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կրկին վետո է դրել Գազայի հատվածում անհապաղ հումանիտար հրադադարի պահանջով բանաձևի նախագծին։ Այս անգամ Վաշինգտոնը վետո է դրել Ալժիրի փաստաթղթի վրա:

Բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ ԱԽ 13 անդամ, դեմ է եղել ԱՄՆ-ը, ձեռնպահ է մնացել միայն Մեծ Բրիտանիան: Բանաձևի նախագիծը պահանջում էր անհապաղ հումանիտար հրադադար, որը պետք է պահպանվի երկու կողմից:

Այն նաև պահանջում էր անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակել բոլոր պատանդներին, կատարել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ընդունված երկու բանաձևերը։

 

--00—ՍՊ