Ռուսական «С-400» համալիրների հարցը վերստին հայտնվել է ամերիկա-թուրքական օրակարգում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Screenshot_1

Ամերիկա-թուրքական բանակցությունների օրակարգում վերստին տեղ է զբաղեցրել Անկարայի կողմից ամերիկյան՝ ժամանակակից «F-35» կործանիչների գնման հարցը։ Ժամանակին՝ Միացյալ Նահագաները դուրս թողեց Թուրքիային «F-35»-ի ստեղծման ծրագրից՝ Անկարայի կողմից ռուսական «С-400» համալիրների գնման պատճառով՝ պնդելով, թե թուրքական կողմի նման քայլը վտանգում է «F-35»-ի տեխնոլոգիաները գաղտնի պահելը, գրում է Ամերիկայի Ձայնը:

Սակայն անցած ամիս Ստամբուլ կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիկտորիա Նուլանդն առաջարկեց վերսկսել բանակցությունները «F-35» կործանիչների գնման վերաբերյալ, եթե ռուսական համալիրները կտեղափոխվեն երրորդ երկիր:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել նման տարբերակը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ