Ջերմուկում պարեկության ժամանակ Հայաստանում ԵՄ առաքելությանն է միացել Ստեֆանո Տոմատը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

photo_2024-02-21_11-17-43

Հայաստանում ԵՄ առաքելությունը պատիվ է ունեցել ընդունելու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին՝ Ջերմուկում պարեկության ժամանակ։ Այս մասին տեղեկանում առաքելության թվիթերի պաշտոնական էջից։

«Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը։ Այսօր լրանում է ՀԵՄԱ -ի 1-ամյակը: Մինչ օրս առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ