ՀՀ-ի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցուն մեղադրանք է առաջադրվել․ մանրամասնում է փաստաբանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

65d5a4d783a0965d5a4d783a0a170850018365d5a4d783a0765d5a4d783a08

Ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ձերբակալվել է Հայաստանի պահանջով։ Այս մասին ԱՊԱ-ի Մոսկվայի թղթակցին ասել է վերջինիս փաստաբան Ալեքպեր Գարաևը։

Նրա խոսքով՝ Քամիլը տեղափոխվել է «Դոմոդեդովոյի» օդանավակայանի ոստիկանության բաժին։

Փաստաբանը նշել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սակայն չի մանրամասնել, թե որ հոդվածներով։

--00—ՅՄ