ՀՀ-ի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

photo_2024-02-21_15-23-30

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ՀՀ-ի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի Քանիլ Զեյնալլին ազատ է արձակվել Ադրբեջանի կառավարության ջանքերով։

Հիշեցնենք, որ վերջինիս նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում է հայտարարված։

Նա ինստագրամի իր էջում հայտնել էր, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին, և վաղը նա կկանգնի ՌԴ դատարանի առջև: Նրա փաստաբանը ևս հաստատել է տեղեկությունը և մանրամասնել, որ մեղադրանք է առաջադրված։

--00—ՅՄ