Քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հարցը․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

339aa69fd2ae3f319ad67f63346fe6f8

Քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սա մի հարց է, որը պարբերաբար քննարկվում է, չեմ կարող ասել, որ այդպիսի քննարկում չկա, կա այդպիսի  քննարկում»,- ասել է նա՝ նշելով, որ դեռևս որևէ վերջնական որոշում չկա։

«Աշխատում ենք, երբ վերջնական համաձայնություն լինի՝ կտեղեկացնենք»,-ասել է նա։

--00—ՅՄ