Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացում ԵՄ դերակատարմանը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

1130832

Բելգիան՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահող երկիր, աջակցում է ԵՄ-ի դերակատարմանը քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում:

«Որպես խորհրդի նախագահող երկիր՝ Բելգիան շարունակում է աջակցել այն ուժեղ դերակատարմանը, որ ունի ԵՄ-ն ավելի լայն քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը գետնի վրա»,-ասաց դեսպանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ