Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

1130833

Ամերիկյան The Wall Street Journal-ն ընդարձակ հոդված է հրապարակել «Նավթի առևտրի գաղտնի օղակը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի պատերազմը» վերնագրով: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն որոշակի խմբագրումներով:

«Ադրբեջացի քիչ հայտնի գործարարը ծպտյալ ցանց է հավաքել, որը հսկայական քանակությամբ նավթ է տեղափոխում Չինաստան, Հնդկաստան և այլ նոր շուկաներ։

Ուկրաինական պատերազմի առաջին օրերից տեղեկություններ էին ստացվել, որոնք վկայում էին, որ Nord Axis անունով առեղծվածային մի ընկերություն դարձել է ռուսական նավթի համաշխարհային խոշորագույն վաճառողներից մեկը:

Ընկերությունը, կարծես, ծլել էր ոչնչից: Այն ստեղծվել էր Հոնկոնգում՝ Ռուսաստանի ներխուժումից ինը օր առաջ: Բելիզից մի մարդ, որը նշանակված էր տնօրեն, նույն տարվա ընթացքում, ավելի ուշ ասել էր, որ չգիտի, թե ինչու է հիմնադրվել Nord Axis-ը կամ ովքեր են դրա սեփականատերերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ