Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

dd

2022 թվականին Պրահայում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին, և համոզված եմ, որ այդ սկզբունքներին համատարիմ մնալու դեպքում իսկապես խաղաղությունը հասանելի է և իրատեսկան։ Այդ մասին Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը` նշելով ՀՀ հավատարմությունը այդ պայմանավորվածություններին։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը. «Մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է ու ՀՀ ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնելը»,- ասել է վարչապետը՝  նշելով, որ ՀՀ պաշտպանունակության զարգացումը չի կարող որևէ մեկին անհանգստացնել։ 

Փաշինյանը գնահատել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները՝ նշելով, որ դրանք գտնվում են հատկապես դինամիկ փուլում։

--00—ՍՊ