Մակրոնի հետ արդյունավետ քննարկում ունեցանք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

d

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով X-ի իր միկրոբլոգում գրառում է արել․ 

«Հրաշալի հանդիպում ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ և արդյունավետ քննարկումներ հայ-ֆրանսիական բարեկամության ամուր կապերի խորացման, մեր երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման, Հայաստան-ԵՄ մերձեցման և Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ»,- գրել է Փաշինյանը։ 

--00—ՍՊ