ՀՀ տարածքում այսօր հակակարկտային կայաններից 13.005 կրակոց է արձակվել կարկտաբեր ամպերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 17-ին ժամը 13:19-ից 14:53-ը Արմավիրի մարզի Ամասիա, Արաքս (Արմավիր), Արևադաշտ, Լենուղի, Վանանդ, Կողբավան, Արտամետ, Բամբակաշատ, Տանձուտ, Արմավիր, Արևիկ, Եղեգնուտ, Այգեշատ (Արմավիր), Մրգաշատ, Արշալույս, Այգեշատ (Վաղարշապատ), Արտաշար, Ծաղկալանջ, Արագած, Դաշտ, Նորակերտ, Աղավնատուն, Բաղրամյան, Ամբերդ, Մայիսյան, Ակնալիճ համայնքների տարածքներում տեղակայված 69 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին և երկրորդ կարգի կարկտավտանգավոր մեկական ամպ, կատարվել է 13005 կրակոց: