«Ժողովրդավարական համախմբումը» Բրյուսելում քննարկում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

դդ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որպես համախմբման օրակարգ» խորագրով հանդիպումների շրջանակներում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը Բրյուսելում հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպմանը ներկա էին Բրյուսելում բնակվող հայ քաղաքական և հասարակական գործիչներ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Բելգիայի Հայ Դեմոկրատների միության նախագահ Պողոս Մուրադյանը։

Քննարկման առանցքում նորից ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ էր, որպես համախմբման օրակարգ։ Բանախոսների և ներկաների կողմից վերստին շեշտադրվեց հայ ինքնության պահպանման և հայկական էլիտայի հավաքագրման հրամայականը։

--00—ՍՊ