Հայազգի գործարարը գումար կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Անդրեյ Անդրևը (Օհանջանյանց), ով ինտերնետ-ծանոթությունների Badoo խոշորագույն կայքի հիմնադիրն է, իր Instagram-ի  էջում գրել է.

«Աստվածամոր տաճարին վրա հասած սարսափելի դժբախտությամբ պայմանավորված՝ ես զգալի նվիրաբերություն կանեմ դրա վերականգնման համար: Խոստանում եմ 100 տոկոսով փոխանցել Badoo-ի եկամուտը, որը կայքը կստանա ապրիլին Ֆրանսիայի 22 մլն օգտատերերից: Սիրտս Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,- գրել է գործարարը: