Ավտովթար Կոտայքի մարզում. «Արծվի թևերի» մոտ բախվել են Audi A8-ը, BMW-ն և Ford Transit-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

Ապրիլի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևերի» հարևանությամբ բախվել են 41-ամյա Արտյոմ Մուշեղյանի վարած Ford Transit մակնիշի 35 MZ 161 համարանիշի, 43-ամյա Արտեմ Խուդավերդյանի վարած Audi A8 մակնիշի 35 CG 673 համարանիշի և 34-ամյա Բաբկեն Ավետիսյանի վարած BMW մակնիշի 35 RR 341 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով BMW-ի հետևի անվահեծանը պոկվել է:

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: