ԵՊԲՀ-ի հնդիկ ուսանողները ռեկտորի և դեսպանի մասնակցությամբ նշել են հնդկական Նոր տարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ, ավանդական երգ ու պարով ապրիլի 17-ին նշվել է հնդկական Նոր տարին, որը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռել մասնակիցներին ծանոթանալու և հաղորդակից լինելու հնդկական հարուստ մշակույթին:

Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նախքան համերգային ծրագիրը, ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ռեկտորը, շնորհավորելով հնդիկ ուսանողներին և նրանց ընտանիքներին, շեշտեց, որ մշակութային միջոցառումները շատ կարևոր են և ուսանողական կյանքը դարձնում են էլ ավելի հետաքրքիր:

«Ինձ համար մեծ պատիվ է մայր բուհի բեմահարթակից մերուսանողներին շնորհավորել Հարավային Հնդկաստանի Նոր տարվակապակցությամբ: Այս տարի մեծ, նշանառու իրադարձություններիտարի է լինելու, ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Հայաստանում»,-ասաց նա՝ նշելով, որ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին հրավիրել է մասնակցելու Կոմիտասի 150-ամյակի նվիրված համերգին, ինչպես նաև պարի միջազգային օրը շուրջպար բռնել համալսարանում ՝ աշխարհին ի ցույց դնելով, որ համամարդկային արժեքները, գթասրտությունը, հավատարմությունը, գիտելիքը կարելի է միայն մշակույթով պահպանել:

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարն էլ շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին նման միջացառումների կազմակերպման համար, հավելեց, որ միայն գիտելիքով բժիշկ չեն դառնում, պետք են համամարդկային արժեքներ:

Դեսպանը ուրախությամբ նշեց, որ ուսանողները գտնվում են ապահով և վստահելի ձեռքերում:

Ելույթներից հետո հնդիկ ուսանողները ռեկտոր Արմեն Մուրադյանին և դեսպան Սանգվան Յոգեշվարին հանձնեցին հուշանվերներ:

Այնուհետև ներկայացրին գեղեցիկ համերգային ծրագիր` համեմված հնդկական պարերով ու երգերով»,- նշված է հաղորդագրության մեջ։