ՔՊ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Արայիկ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հայտնել է, որ չի պատրաստվում ստանձնել կուսակցության նախագահությունը: «Ասում են՝ երբեք մի ասա երբեք: Եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման օրվանից ես երբեք վարչության նախագահի թեկնածու չեմ եղել: Հույս ունեմ, որ չեմ էլ լինի:

Կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, որոնք արժանի են այդ կարգավիճակին»,- ասել էր վարչապետը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես ՔՊ վարչության նախագահի ամենահավանական թեկնածու, շրջանառվում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: