Քանի՞ հաստիք կա կրճատվող նախարարություններում․ կրճատումը միանգամից չի լինի․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

կառավարություն

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որ ենթադրում է պետական ապարատի կրճատում, երեկ խորհրդարանում բավական թեժ քննարկումների առարկա էր դարձել: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ կառավարությունը չի ներկայացրել կոնկրետ թվեր, թե օպտիմալացումների հետևանքով քանի հոգի է կրճատվելու, որքան գումար է տնտեսվելու: Իշխանություններն էլ վստահեցնում էին, որ կրճատումները միանգամից չեն արվելու: 

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերամիավորման ենթակա նախարարություններից գյուղատնտեսության նախարարությունում կա 130 հաստիք, մշակույթի նախարարությունում՝ 110 հաստիք, սփյուռքի նախարարությունում՝ 80 հաստիք, նույնքան հաստիք էլ` սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Ու նախապես կրճատվում է 78 հոգի՝ փոխնախարարներ, վարչությունների պետեր, այնուհետև բաժինները միավորվելու են, որից հետո աշխատակիցների աշխատանքը գնահատվելու է բալային համակարգով, ու այդ ժամանակ կլինեն բուն կրճատումները»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: